Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին բանավեճի է հրավիրել: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է․
«Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ցանկացած թեմայով, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով:
Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն...Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը «քայլել» է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ...
Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ «առավելություն»՝ հեգնում է կարդացողներին...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը