17 04 2019

Կառավարությունն օպտիմալացվում է զգացողությամբ, ինտուիցիայով, համոզմունքով



Ազգային ժողովում ապրիլի 17-ին Հայաստանի կառավարության նոր կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, թե գնահատման ի՞նչ չափանիշ է օգտագործվել կառավարությունն օպտիմալացնելիս և սուպերնախարարություններ ստեղծելիս: Նախարարի խոսքով՝ բոլոր նախարարություններն են լինելու սուպեր, ոչ սուպեր նախարարություն չենք ունենալու: Իսկ օպտիմալացումն արել են ինտուիցիայով, զգացողությամբ, համոզմունքով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ