ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին հիշեցնում է, որ կառավարության կառուցվածքը սահմանված է օրենքով, ոչ թե կառավարության ցանկությամբ ու նպատակահարմարությամբ։ «Առիթը բաց չեք թողնում խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը գնդակահարելու համար»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ ասաց պատգամավոր Պետրոսյանը։
Նա ասաց, որ եթե կառավարության կազմն օպտիմալացնում են հարկատուների միջոցները խնայելու համար, ուրեմն կարելի է խնայել անիրազեկ մարդկանց չնշանակելով, որոնք ձախողում են ոլորտն ու մի ամբողջ համակարգ լուծարում։
«Գալիս եք ու ամեն անգամ հիշում եք նախորդ իշխանությունների արածները։ Այ մարդ, էդ մարդիկ անցան-գնացին, միայն հուշեր մնացին։ Դո՞ւք ինչ եք անում։
Գյուղնախարարությունը լուծարում եք, ասում եք՝ կեղծարարներ են պաշտոնի եղել։ Դուք էլ ոչ կեղծարարների նշանակյեք, ձեր ձեռքն ո՞վ ա բռնել, միանձնյա իշխանություն եք։
Ո՞վ ա ասում անգրագետներին նշանակեք, որոնք հանկարծ վկայականը 3 օր կորցնի, չի հիշի ինչ ա աշխատում։ Մի նշանակեք տենց մարդիկ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով․ «Որ ուղղությունը նշանակել եք գերակա, էդ նախարարությունը լուծարում եք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Քննարկումն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը