«Նախապատրաստվում են որոշակի գործողություններ, կոչ եմ անում անվտանգության ծառայություններին ուշադիր լինել»,- մամուլի ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա ասաց, որ ժամանակին, երբ Վազգեն Սարգսյանը նոր էր ընտրվել նշանակվել վարչապետ, Իսագուլյանն ինքը դիմել է, որ հանդիպի վարչապետին․ «Ես հոդված էի գրել, որ չի բացառվում սցենար, որ փոքրաթիվ զինված խումբը կփորձի վերացնել Վազգեն Սարգսյանին և ղեկավարությանը: Ինձ երկու հոգի խանգարեցին, որ չկարողանամ հանդիպել Վազգեն Սարգսյանին՝ Անդրանիկ Քոչարյան, Վահան Շիրխանյան: Հակոբ Համբարձումյանը վկա է»: Իսագուլյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «Էդ մարդիկ շատ վտանգավոր են, ձեզ սպառնում է նույնը, եթե ուշի ուշով չհետևեք էդ մարդկանց շարժերին: Նրանք շատ լավ կապեր ունեն են մարդկանց հետ, ում համար գնդակահարելը իրենից բան չի ներկայացնում: Բայց մինչև ձեզ հասնելը, ուրիշ գործողություններ կանեն։ Ես փաստ չունեմ, բայց տեսնում եմ՝ ինչ ընթացքով են գնում և ուր են տանում։ Իրենց ստերը կարողացել են համոզել Նիկոլ Փաշինյանին, օրինակ՝ մարտի 1-ի գործը: Թող հետևեն էդ մարդկանց զրույցներին: Շրջապատում հայտարարում են՝ Նիկոլն ո՞վ է, իրենք են բերել: Ու էդ մարդիկ Նիկոլի մոտ մեծ վստահություն ունեն»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը