Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ ադրբեջանական բանակը կարող է «ցանկացած պահի» մարտեր սկսել:
«Մենք կարող ենք մարտի նետվել ցանկացած պահի, քանի որ բանակն ամբողջությամբ համալրված է զենք-զինամթերքով»,- նշել է Հասանովը՝ հավելելով, որ ունեն «բարձրորակ զենք, անօդաչուներ, 1000-ից ավելի անուն զենք»:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխում է. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը