«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է Վիեննայում Մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններին։ Քաղաքագետը տարակուսում է, թե ինչու Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չի գտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը և ինչը բազմիցս խախտել է Ադրբեջանը։ Այդ պայմանավորվածությունները դիտվում էին հայկական կողմի դիվանագիտական հաջողություն։
Նախկին պատգամավորը ողջունում է պաշտպանության նախարարի՝ Նյու-Յորքում արած հայտարարությունը։ Քաղաքական գործիչն իր մտահոգությունն է հայտնում հասարակության մեջ ձևավոևրված ատելության մթնոլորտի նկատմամբ, ինչն արդյունք է իշխանությունների վարած պառակտողական քաղաքականության։
Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք պարտավոր ենք մեր ներուժը մոբիլիզացնել այդ մարտահրավերին դիմակայելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը