«Ամեն դեպքում, նամակի մեղադրանքի թիրախը Ռոբերտ Քոչարյանն է, բայց ամեն ինչ բավականին աննորմալ և ոչ պրոֆեսիոնալ ձևով է արվել, և հիմնական թիրախներից մեկը դառնում է Վազգեն Սարգսյանը, ում մասին Շիրխանյանը խոսում է որպես իր ընկեր»,- մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Վահան Շիրխանյանի նամակին։
«Վազգենի եղբայրներն իրենց համեստ են պահում և այնքան չեն խոսում Վազգենից, որքան նրա ընկերները՝ չակերտով ընկերները կամ առաց չակերտի։ Արամ Սարգսյանն ավելի կոշտ բնորոշում տվեց նմակի հեղինակին, քան նամակի թիրախին»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղաքագետի՝ Վահան Շիրխանյանը բավականին ոչ միանշանակ ֆիգուր է, որովհետև իր անունը միշտ կպված է լինում ինչ-որ ինտրիգների հետ, ու զարմանալի կերպով՝ 90-ական թվականներից մինչև վերջերս։
Վիգեն Հակոբյանը նշում է, որ հոկտեմբերի 27-ից հետո վեց ամիս ամբողջ իշխանությունը մյուս թևին էր պատկանում, որը Ռոբերտ Քոչարյանի մասով ոչինչ չգտավ, բայց մինչև հիմա մեղադրում է։
«Այն մարդիկ, որոնք եղել են լրատվական, քաղաքական դաշտում, հոկտեմբերի 27-ի մասով իրենց համար նոր բան չկա»,- ամփոփեց քաղաքագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը