03 04 2019

«Նախագահ Քոչարյանը կալանավորված է քաղաքական նկատառումներով». Էդվարդ Ֆիցջերալդ. News.am

«Նախագահ Քոչարյանը կալանավորված է քաղաքական նկատառումներով». Էդվարդ Ֆիցջերալդ. News.am

NEWS.am-ը զրուցել է բրիտանացի իրավաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդի հետ:

Պարոն Ֆիցջերալդ, այն պահից, ինչ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է անցած տարվա դեկտեմբերին, չեն դադարում քննարկումներն առ այն, թե կարելի՞ է արդյոք նրան քաղբանտարկյալ համարել։ Ըստ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է։

 

2018թ. մայիսից սկսած` ինչ վարչապետ պարոն Փաշինյանը եկել է իշխանության, ցավոք, Հայաստանում մարդու իրավունքների վիճակը սկսել է վատթարանալ: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը թերանում է պաշտպանել իրավունքի գերակայության սկզբունքը և մարդուիրավունքները: Նրանք իրականացնում են արդարադատության մերժում պարոն Քոչարյանի հանդեպ, որը կամայական է և իհարկե ունի քաղաքական դրդապատճառներ:

«Քաղբանտարկյալի» սահմանումը մշակվել է Եվրոպական խորհրդի շրջանակներում 2001թ. անկախ փորձագետների կողմից` նպատակ ունենալով գնահատելու ենթադրյալ քաղբանտարկյալներին վերաբերող գործերը: 2012թ. ընդունված թիվ 1900 բանաձևը վերահաստատել է սահմանումը և անկախ փորձագետների կողմից առաջարկված կիրառելի չափանիշները: Այդ ժամանակվանից ի վեր սահմանումը պարբերաբար կիրառվել է Եվրոպայի Խորհրդի կողմից:

Պրն. Քոչարյանին միանշանակ պետք է դիտարկել որպես քաղբանտարկյալ, քանի որ վերջինիս կալանքը իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումներով (Հոդված 5։ Ազատության իրավունք, Հոդված 6: Արդար դատաքննության իրավունք և Հոդված 7: Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա):Կալանքն իրականացվել է քաղաքական նկատառումներով` հստակ քաղաքական օրակարգի շրջանակում: Ավելին, Քոչարյանն այժմ կալանավորված է խտրականորեն: Վերջինիս կալանքը ոչ իրավաչափ է և կապված է իշխանությունների քաղաքական նկատառումների հետ։

Ուզում եմ ներկայացնել Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի փետրվարի զեկույցը, որը շեշտել է, որ 2008թ. մարտյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերը պետք է քննել անաչառ` պահպանելով իրավունքի գերակայության սկզբունքը, դատական համակարգի անկախությունը, արդար դատաքննության թափանցիկությունը և երաշխիքները: Զեկույցը կոչ է անում ՀՀ իշխանություններին պաշտպանել անմեղության կանխավարկածը և զերծ մնալ ծայրահեղական և վիրավորական խոսքից հանրային երկխոսություններիշրջանակներում, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ միասնական հասարակություն ձևավորելու և անցյալի տարանջատումները վերականգնելու հարցում:

Վերջապես, ավելի քան ակներև է, որ քաղաքական դրդապատճառներ ունեցող այս աննախադեպ հետապնդումները պրն. Քոչարյանի նկատմամբ իրականացվել են վերջինիս պատժելուև քաղաքական դաշտից հեռացնելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ