Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ բեկում չի արձանագրվել: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ակնկալիքն այնպիսին էր, որ առաջին բանակցության ընթացքում ԼՂ-ն որպես բանակցային կողմ ներգրավվելու վերաբերյալ հնչեին տեսակետներ, սակայն տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ մասով չկա որևէ դիտարկում: Գլխավոր շեշտադրումը դրվել է փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ տարվելիք աշխատանքների վրա», - ասաց ԲՀԿ պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը