01 04 2019

Զելենսկին՝ առաջատար․ Ուկրաինայում մշակել են քվեների 45%-ը

Զելենսկին՝ առաջատար․ Ուկրաինայում մշակել են քվեների 45%-ը

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 45,7%-ը, ըստ որի՝ 30․16 տոկոս ցուցանիշով հաղթում է Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է Кorrespondent.net-ը։

Նրան հետևում է նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 16,69% ցուցանիշով, երրորդ հորիզոնականում Յուլյա Տիմոշենկոն է՝ 13․08 տոկոսով։

Սոցիոլոգները կանխատեսել էին, որ երկրի նախագահը կարող է ընտրվել ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:

ԿԸՀ-ն վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի կեսօրի դրությամբ: Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապրիլի 21-ին կանցկացվեն ընտրությունների 2-րդ փուլը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ