Մարտի 31-ին Ուկրաինայում անցկացվում են նախագահական ընտրություններ։ Ուկրաինայի նախագահ դառնալ ցանկացողների թիվը ռեկորդային է․ առաջադրվել է 39 քաղաքացի, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Վերջին տեղեկություններով՝ թեկնածուների թվում առաջատարը շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է, ով 30-տոկոսանոց վարկանիշ ունի, իսկ Պորոշենկոյի վարկանիշը 17 տոկոս է կազմում։
Սոցիոլոգները կանխատեսում են՝ երկրի ղեկավարն ընտրվելու է ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը