29 03 2019

Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չէ. Սուրեն Սարգսյան

Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չէ. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները «գործնականում զրո արձագանք է տվել» Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություններին:

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Նիկոլը ճիշտ է, Թրամփը սխա՞լ.

1. Այո, եթե Հայաստանում իշխանափոխություն լիներ Բուշ 43-ի կամ Օբամայի օրոք, մենք կունենայինք որակապես այլ հայ-ամերիկյան օրակարգ, այդ թվում հայտարարություններ, աջակցություն:

2. Այո, եթե Հիլարին լիներ նախագահ, մենք կունենայինք որակապես այլ օրակարգ:

3. Հասկացեք, Թրամփը պրագմատիկ նախագահ է: Նա ոչ մեկին ոչինչ տալու պարտականություն չունի, նա մեզ պարտք չէ:

4. Միաժամանակ, Թրամփը իր պարտքն է համարում բացարձակապես իր դաշնակիցներին աջակցել, լինի դա Իսրայելը, Վրաստանը, թե այլ պետություն եւ սա տրամաբանական է:

5. Վերջապես հասկացեք, մենք ամերիկացիների համար ոչ դաշնակից ենք, ոչ ռազմավարական նշանակություն ունենք:

6. Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ: Լուծելի եւ ոչ այնքան:

7. Մենք ամերիկացիների բարեկամների հետ խնդիրներ ունենք (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իսրաել) իրանք էլ` մեր բարեկամների (ՌԴ, Իրան): Չհաշված, որ իրանք խնդիրներ ունեն մեր որոշ պաշտոնյաների հետ:

Այնպես որ, այո, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում:

Այո, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես: Այնպես որ երկուսդ էլ հանգիստ նստեք տեղներդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ