25 03 2019

ՌԴ-ն չի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին․ հետաքննության արդյունքները

ՌԴ-ն չի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին․ հետաքննության արդյունքները

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքները։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Փաստաթղթում նշվում է, որ Մոսկվայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ պայմանավորվածություն չի եղել: Միաժամանակ զեկույցում կա պնդում, որ  Ռուսաստանը փորձել է ընտրությունների վրա ազդել «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» եւ հաքերային հարձակումների միջոցով:

ԱՄՆ նախագահի  մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հանձնարարել հետաքննություն սկսել իր դեմոկրատ քաղաքական հակառակորդների նկատմամբ։

«Պարզ չէ՝ արդյոք նախագահը կուսումնասիրի Մյուլերի ամբողջ զեկույցը», -նշել է Հիդլին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ