21 03 2019

Ռուսաստանում նահանգապետերի հրաժարականների շարք է սկսվել

Ռուսաստանում նահանգապետերի հրաժարականների շարք է սկսվել

Ռուսաստանի Դաշնությունում նահանգապետերի հրաժարականների շարք է սկսվել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ամենաթարմ հրաժարականն Օրենբուրգի մարզում է: Նահանգապետ Յուրի Բերգը հրաժարականի դիմում է ներկայացրել ՌԴ նախագահին: Պաշտոնյայի որոշման դրդապատճառների մասին տեղեկություն չկա:Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նախագահ

Վլադիմիր Պուտինին հրաժարականի դիմում են ներկայացրել Օրենբուրգի, Մուրմանսկի, Կալմիկիայի նահանգապետերը, Ալթայի Հանրապետության ղեկավարը, ինչպես նաև Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին։

Փարձագետ Եվգենի Մինչենկոն МИР 24-ի հետ զրույցում հայտնել է, որ խուճապի մատնվելու կարիք ամենևին չկա: «Հրաժարական են տալիս այն նահանգապետերը, որոնց պաշտոնավարման ժամկետները լրանում են»,- ասել է նա` հավելելով, որ այդ շրջաններում վարկանիշները ցածր են, ուստի այդ անձանց պետք է փոխարինել նորերով:

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էլ լագրողներին ասել է, որ տեղի է ունենում բնական կադրային թարմացում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ