19 03 2019

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է կառուցել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է կառուցել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է կառուցել, հաղորդում է Ինտերֆաքս Ադրբեջանը։ Ինչպես հաղորդվում է, զորամասը գտնվում է սահմանագոտու Ղազախ-Աղստաֆա հատվածում:

Զորամասի բացմանը մասնակցել է երկրի պետական սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Ղուլիևը։  Նրա խոսքով՝ նոր զորամասը կարևոր է պետական սահմանի ամբողջականության ապահովման և սահմանային անվտանգության տեսանկյունից:

Ղազախի շրջանի հետ Տավուշի մարզի սահմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ամենաերկար հատվածն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ