17 03 2019

Մակրոնը ցուցարարներին մեղադրել է պետությունը ոչնչացնելու փորձի մեջ

Մակրոնը ցուցարարներին մեղադրել է պետությունը ոչնչացնելու փորձի մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը«դեղին բաճկոնավորներին» մեղադրել է պետությունը ոչնչացնելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ելիսեյան դաշտերում տեղի ունեցածն արդեն ցույց չի կոչվում։ Այդ մարդիկ ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը»,-գրել է Մակրոնը թվիթերյան իր էջում՝ նշելով, որ մտադիր է խիստ որոշումներ ընդունել՝ նմանօրինակ երևույթները հետագայում կանխելու համար։

Հիշեցնենք, որ Փարիզում մարտի 16-ին ցույցերն ուղեկցվել են զանգվածային բախումներով։ Ցուցարարները Ելիսեյան դաշտերում ջարդուփշուր էին  արել խանութների ապակիները, բանկ հրկիզել, Փարիզի պատմական հուշարձան Le Fouquet's ռեստորանի ձեղնահարկը:

ՆԳՆ տեղեկություններով՝ ամբողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է մոտ 14․5 հազար մարդ, 10 հազարը՝ Փարիզում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ