16 03 2019

Մասսայական բախումներ՝ դեղին բաճկոնավորների ցույցի ընթացքում․ տեսանյութ



Փարիզում մարտի 16-ին տեղի է ունեցել դեղին բաճկոնավորների 18-րդ ակցիան,որին մասնակցել է մոտ 7 000 ցուցարար, և որն ուղեկցվել է ոստիկանների հետ բախումներով։ Այս մասին հաղորդում է Russia Today-ը։

Ագրեսիվ տրամադրված ցուցարարները սադրել են ոստիկաններին, արդյունքում վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել, նաև ռետինե փամփուշտներով փորձել են ցրել ցույցը։

Ցուցարարները նաև բանկ են հրկիզել։ Պատահարի հետևանքով կա 11 տուժած, այդ թվում՝ 2 ոստիկան։ Երկու մարդու կյանք հաջողվել է փրկել։ Փրկարարներին հաջողվել է հրդեհը մարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ