15 03 2019

Ադրբեջանցիները մուտք են գործում Հայաստան առանց խոչընդոտների․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանցիները մուտք են գործում Հայաստան առանց խոչընդոտների․ ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին.

Ինչպե՞ս կմեկնաբանեք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը։ 

ԱԳՆ մամուլի խոսնակ. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը:

Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։

Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ