15 03 2019

Բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ. ՌԴ ԱԳՆ

Բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցում ադրբեջանցի լրագրողի խնդրանքով անդրադարձել է եվրահանձնակատար Յոհաննես Հանի այն հայտարարությանը, որ հարկավոր է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների երկկողմ ձևաչափը:

«ՌԴ-ն` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, բազմիցս արտահայտվել է բանակցությունների ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության հիման վրա: Եթե ինչ-որ փուլում նրանք պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դարձյալ մասնակցի բանակցություններին, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք: Դա միայն մեր դիրքորոշումը չէ, այլև եռյակինը: Խորհուրդ եմ տալիս նաև ուշադրություն դարձնել համանախագահների վերջին հայտարարությանը, որում հստակ ներկայացված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիրքորոշումները»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ