ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Խմբակցության հարցապնդման մեջ առանձնացված են հետևյալ կետերը.
- ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված
- որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները
- ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ
-ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
- որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին:
Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը