14 03 2019

Ադրբեջանում հայերին հավելյալ ստուգում են․ ԱՄՆ-ն դժգոհ է

Ադրբեջանում հայերին հավելյալ ստուգում են․ ԱՄՆ-ն դժգոհ է

Մարդու իրավունքների հարցով ամենամյա զեկույցում Պետքարտուղարությունն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքումԱդրբեջանում մարդու իրավունքների խախտումներին:

Զեկույցում ընդծվում է հայկական ծագում ունեցող անձանց նկատմամբ հավելյալ ստուգումներ կատարելու կամ երկիր մուտք գործելու արգելքի փաստը:

«Սահմանը հատելիս հայկական անուններով մարդկանց հաճախ հավելյալ ստուգում են։ Նրանք պարբերաբար  երկիր մուտք գործելու մերժում են ստանում։ Քաղհասարակության ակտիվիստները պնդում են, որ մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով հակահայ ատելության խոսքը», - նշվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում:

Նաև հաղորդվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ թալիշներին և լեզգիներին, դասագրքեր չի տրամադրում նրանց մայրենի լեզվով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ