13 03 2019

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը 21 երկրում կփակի գրասենյակները

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը 21 երկրում կփակի գրասենյակները

Առաջիկա ամիսներին 21 երկրում կփակվեն ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության գրասենյակները։ Այս մասին հայտնել է  The Washington Post-ը` վկայակորելով ծառայության տնօրենին, գրում է ТАСС-ը։ Տնօրենի խոսքով՝ նրանք այս քայլին դիմելու են, որպեսզի «խնայեն արտաքին գերատեսչության ռեսուրսները»

Ինչպես նշում է, ծառայության տնօրենը հայտնել է, որ ընտանեկան վիզաների տրամադրման, որդեգրման, ԱՄՆ քաղաքացիության դիմումների ընդունման և մշակման գործառույթները վերաբաշխվելու են ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների միջև:

Փետրվարի սկզբին ծառայությունը հաղորդել էր, որ մարտի 29-ին փակելու է Մոսկվայի գրասենյակը: Ապրիլից ՌԴ, ՀՀ, Ադրբեջանից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից ներգաղթի հարցերով կզբաղվի Աթենքի գրասենյակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ