12 03 2019

Կարևոր նպատակը՝ փնթի և վտանգավոր փաթեթավորմամբ

Կարևոր նպատակը՝ փնթի և վտանգավոր փաթեթավորմամբ

Քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԽ համատեղ նիստում վարչապետ Փաշինյանի ելույթին։

«Անհարկի ու անհասկանալի շտապողականության հերթական դրսևորումը Փաշինյանի Ստեփանակերտում ունեցած ելույթում. ինչի՞ համար...

- Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ. իրավիճակի թելադրա՞նք, ձեռնոց նետված Ադրբեջանի՞ն, թե՞՝ ձեռնոց նետված ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը:

- Ամիսներ ի վեր լեգիտիմությունը դրոշ դարձնելն ո՞ւմ ականջի համար. ուժային կենտրոնների՞, թե՞ Ադրբեջանի: Լա՞ վ եք մտածել: Իրո՞ ք կարծում եք ընկալվում է:

- Համոզվածություն Ադրբեջանի ժողովրդի խաղաղասեր լինելու մեջ՝ բխող Ադրբեջանի իշխանության լեգիտիմությունի՞ց:

- Արցախի ոչ լիարժեք մասնակցությունից բանակցություններում անցում լիարժեքի՞, թե՞ վտանգ՝ գլորվելու Ադրբեջանի երազանք “միջհամայնքային ձևաչափ”:

- Բանակցությունների շարունակությո՞ւն, բանակցային փակուղի՞, կարգավորման սկզբունքների և տարրերի պարզաբանման կարի՞ք՝ բոլո՞ր տարրերի… թե՞ ընդամենը երկչոտ փորձեր՝ դեմք պահելու …

Հետգրություն

Այս հարցերին զուգահեռ արձանագրենք. Փաշինյանն իր ելույթում առանց որևէ երկիմաստության հայտարարեց, որ ՀՀ-ն եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:

Վարչապետը պետք է բանակցի, պետք է անի հնարավորն ու անհնարը բնականոն հունի բերելու գործընթացը...

Եվ կոչ- խնդրանք մեր քաղաքական ու հասարակական գործիչներին, վերլուծաբաններին, լրատվադաշտի գործընկերներին՝ Ղարաբաղյան հիմնախնդիրն ու կարգավորման գործընթացը պետք է զերծ լինեն ցանկացած շահարկումից, հարկի թե անհարկի... անգամ անկախ նրանից, որ խոսքը կարող է վերաբերվել այս կարմիր գիծը ժամանակին բազմիցս տրորած անձանց...»,- գրել է Կարեն Բեքարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ