Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսաուղերձով անդրադառնում է հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի և հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին։ Վերլուծելով մրցութային հանձնաժողովների ձևավորման սկզբունքները՝ քաղաքական գործիչը համարում է, որ մրցույթի անվան տակ տեղի է ունենում ֆարս։
Կարևորելով այս երկու կառույցների դերը հանրային կարծիք ձևավորելու գործում, նախկին պատգամավորն առաջարկում է ձևավորել նոր հանձնաժողովներ՝ արվեստի, գիտության, մշակույթի ոլորտներում հեղինակությունների մասնակցությամբ և նոր միայն անցկացնել մրցույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը