Համաձայն Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի՝ զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ նոր զեկույցի՝ 2014-2018 թվականներին սպառազինության գլխավոր արտահանողները շարունակում են մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՌԴ-ն։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի ամենախոշոր մատակարարների մասնաբաժինը ընդհանուրի 57 տոկոսն է, իսկ ԱՄՆ-ինը, Ռուսաստանինը, Չինաստանինը, Ֆրանսիայինը և Գերմանիայինը՝ 75 տոկոսը։
Ռուսաստանը շարունակում է առաջատար դիրքերում լինել, չնայած վերջին 5 տարում զենքի վաճառքի ծավալի՝ 17 տոկոսով նվազելուն։
Ըստ զեկույցի՝ նախորդ 5 տարվա համեմատ՝ 2014-2018 թվականներին սպառազինությունների վաճառքը աճել է 7.8%-ով:
Զենքի արտահանման ծավալը հիմնականում աճել է դեպի Մերձավոր Արևելք, իսկ մյուս երկրներին համեմատաբար ավելի քիչ զենք է վաճառվել։
Սպառազինության խոշորագույն ներմուծողներն են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Կատարը և Իրաքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը