04 03 2019

Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը

Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հայտնել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, գրում է ifpnews-ը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է լինել հստակ ու թափանցիկ, այն չի փոխվել: Մենք կարծում ենք՝ հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա»,- նշել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ հույս հայտնելով, որ կոնֆլիկտը որքան հնարավոր է շուտ խաղաղ  հանգուցալուծում կստանա։

Քասեմին ընդգծել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ