01 03 2019

Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Միութենական պետության շրջանակում միասնական արժույթի մասին

Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Միութենական պետության շրջանակում միասնական արժույթի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ, եթե ՌԴ-ի հետ հարկային մանևրի հարցում պայմանավորվածության չհաջողվի հասնել, ապա Մինսկը ստիպված կլինի այլ երկրներից նավթ ներկրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ այդ հարցն առաջացնում է Բելառուի դժգոհությունը, և այն քննարկելու համար անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու հանդիպում ունեցան, սսկայն համաձայնության հասնել չկարողացան:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Միութենական պետության շրջանակում միասնական արժույթի ստեղծումը հնարավոր է, սակայն դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին.

«Նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը«-խմբ.) ինձ հռետորական ձևով ասում է` իհարկե, դա կլինի ռուբլին: Ես ասում եմ՝ դե, իհարկե, ռուբլին, ձեզ մոտ էլ է ռուբլի, մեզ մոտ էլ: Ինչների՞ս է պետք թալերը: Հարցը դա չէ: Դա կլինի ո’չ ռուսական, ո’չ էլ բելառուսական ռուբլին, դա կլինի մեր ընդհանուր ռուբլին, եթե այն լինի»,- ասել է Բելառուսի նախագահը:

Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ին.

«Եթե անկեղծ խոսեմ, ապա մեծ հույսեր չեմ կապում մեր Եվրասիական տնտեսական միության հետ: Չափազանց շատ են մտահոգությունը, տարաձայնությունները, և, ինչը բացառապես անընդունելի է, ԵԱՏՄ-ն սկսում է քաղաքականացվել»,- ասել է Լուկաշենկոն հասարակական ներկայացուցիչների ու ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ