28 02 2019

Մարտի մեկի դեպքերը չպետք է ծառայեն քաղաքական վրեժխնդրւթյանը․ Ռեֆորմիստներ

Մարտի մեկի դեպքերը չպետք է ծառայեն քաղաքական վրեժխնդրւթյանը․ Ռեֆորմիստներ

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Ռեֆորմիստների կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, երբ Սումգայիթի տարելիցին համազգային համախմբման և միջազգային հանրությանը տեղի ունեցածը միասնաբար ևս մեկ անգամ իրական փաստերով ի ցույց դնելու ու ազգային միասնություն ցույց տալու փոխարեն իշխանությունները երթ են անում մարտի 1-ին: Կիսելով զոհվածների հարազատների վիշտը և նրանց ապրումները՝ գտնում ենք, որ մարտի 1-ը քաղաքական, հատկապես իշխանական ակցիաներով զուգորդելը ավելի կխորացնի հասարակությունում այդ ողբերգալի օրվա միակողմանի ընկալումը:

Մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի իրավական գնահատական, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ծառայի քաղաքական վրեժխնդրւթյանը և տարատեսակ մանիպուլյացիաների: Մեր երկիրն ունի համերաշխության, այլ ոչ թե ատելության կամ անցյալի վերակենդանացման միջոցով ներկան աղավաղելու կարիք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ