28 02 2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվում է. Կարասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվում է. Կարասին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտնել է, որ ՀԱՊԿ-ն  պետք է դինամիկ զարգանա և ապահովի պատասխանատվության աշխարհագրական ոլորտում անվտանգությունը , կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցն էլ լուծվում է։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Դա ոչ հեշտ, հիպոթետիկ հարց է։ Գլխավորն այն է, որ ՀԱՊԿ-ն շարունակի արդյունավետ գործել: Ներկայումս կա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար: Հույս ունենանք, որ  կազմակերպությունը կշարունակի դինամիկ զարգանալ և ապահովել պատասխանատվության աշխարհագրական ոլորտում անվտանգությունը»,- նշել է Կարասինը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի՞ մինչև 2020թ, և դո՞ւր  է գալիս ստեղծված իրավիճակը Մոսկվային:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է լուծվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, այդ հարցը դեռևս կա, բայց դրա վրա աշխատում են, հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ