27 02 2019

Ռուս պատգամավորները մասնակցել են հակահայ երթին․ ՀՀ դեսպանը վրդովված է

Ռուս պատգամավորները մասնակցել են հակահայ երթին․ ՀՀ դեսպանը վրդովված է

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյան «Էխո Մոսկվի» ռադիոընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ռուս պատգամավորների մասնակցությունը Բաքվում կայացած հակահայկական երթին:

«Մենք վրդովված ենք ռուս խորհրդարանականների մասնակցությամբ Բաքվում անցկացված երթին, որը բացահայտ հակահայկական բնույթ է ունեցել և օգտագործվել է խարխլելու համար վստահությունը տարածաշրջանում: Ընդհանրապես հասկանալի չեն խորհրդարանականների դրդապատճառները, ինչին են նրանք համերաշխություն հայտնում Բաքվում և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաներին, որոնք առանձին վերցրած պետության քարոզչական արշավի մաս են կազմում»,-նշել է դեսպանը՝ հավելով, որ ինչպես նախկինում, այսօր էլ հայկական կողմը նպատակադրված է բարեկամական կամուրջներ հաստատելուն, անկեղծ ու դաշնակցային հարաբերություններին:

«Հուսով ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերները համապատասխան գնահատական կտան խորհրդարանականների մասնակցությանը լավ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակը անվստահություն ու թերընկալում սերմանելն է»,-ասել է դեսպանը:

Փետրվարի 26-ին Բաքվում  «Խոջալուի ողբերգության տարելիցի» առիթով կազմակերպված երթին մասնակցել են ռուս պատգամավորներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Ժուռավլևը, Միխայիլ Եմելյանովը, Իրինա Ռոդնինան։ Վերջինս նաև հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողոի անդամ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ