ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Եմելյանովը կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել արևմտյան ուժերը: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
«Եթե նույնիսկ Փաշինյանը չի ձեռնարկում հակառուսական քայլեր, օրինակ չի պնդում, որ Գյումրիի ռազմական բազան պետք է դուրս գա, ձեռնարկվում են քայլեր հայ հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ ոչ լոյալ վերաբերունք ձևավորելու համար: Խոսքը վերաբերում է նրան, թե ինչ է դասավանդվում համալսարաններում, փոխվում է կոնկրետ լրատվամիջոցների հաղորդած ինֆորմացիան: Դրա համար ակնհայտ է, որ Փաշինյանն արևմտյան նախագիծ է: Դրա մասին է վկայում նաև այն, թե ինչպես նա վարվեց բացահայտ ռուսամետ գործիչների հետ»,-հայտարարել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ռուսաստանցի պատգամավորը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է սպասի դրական տեղաշարժերի, քանի որ հակամարտության կարգավորման դեպքում Արևմուտքը կզրկվի Կովկասում իր լծակներից, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կլինեն տարածաշրջանի հիմնական խաղացողները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը