Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության հիմնական առաջնահերթությունները: Զուրաբիշվիլին հաղթանակ է համարել այն, որ չնայած «օկուպացված տարածքների պատճառած դժբախտություններին», երկու պետությունները կարողացել են զարգացնել սեփական տնտեսությունը և պահպանել անկախությունը:
Apsny.ge-ն էլ հայտնում է, որ Վրաստանի ղեկավարն ասել է. «Օկուպացված տարածքները այսօր էլ մեզ համար բաց վերք են, որը մի կողմից խանգարում է մեր զարգացմանը, սակայն, մյուս կողմից, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, զարգացնել տնտեսությունը և շարունակել մեր ուղին` որպես անկախ երկիր: Դա փոքր հաջողություն և հաղթանակ չէ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը