ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվել են ինչպես քաղաքաշինության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ արված քայլերը, այնպես էլ ընթացիկ աշխատանքային և կազմակերպչական հարցեր:
«Այս պահին, երբ դեռ Կոմիտեի նոր նախագահի նշանակում չի եղել, առավել մեծ է մեր պատասխանատվությունը` բոլոր խնդիրներին համակարգված մոտենալու, թիմային աշխատանքի շնորհիվ արդյունքներ գրանցելու հարցերում»,- Արմեն Ղուլարյանը աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել է ՀՀ վարչապետի հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման ուղղությամբ տարված աշխատանքները, լսել նրանց նկատառումներն ու առաջարկները:
Մասնավորապես, քննարկվել են շինարարության գնագոյացման նոր մեթոդաբանության մշակման, գոտևորմամբ նախագծերով սահմանված բազմաբնակարան շենքերի հարկայնության սահմանափակումների վերանայման, մայրաքաղաքում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Խոսվել է նաև ներդրումային ծրագրերի խթանման, բարեփոխումներ իրականացնելու համար` օրենսդրական նախաձեռնությունների հիմք հանդիսացող առաջարկների մշակման և այլ խնդիրների մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը