Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում մի հեղափոխություն է հիմա մեծ թափով և հաջողությամբ իրականացվում. կրճատումների, փակումների, միացումների և օպտիմալացումների հեղափոխությունը, որով հեղափոխական արագությամբ քանդվում են հաստատված գործող կառույցներ, ապամոնտաժվում է պետության մասնակցությամբ գործող մի հսկայական համակարգ: Դրանով պետությունը լվանում է ձեռքերը աշխատանքից և պարտավորությունների բեռից, ոլորտներն ու մարմինները թողնում անմրցունակ անկախության մեջ և փողոցում թողնում հազարավոր քաղաքացիների: Դա նոր երևույթ չէ: Մասնավորապես ԱՄՆ-ում դրա առաջամարտիկն է հանրապետական կուսակցությունը, որն ավերում է պետական սեկտորը` վայրագ շուկա նետելով և անպաշտպան թողնելով աշխատուժը: Դրանով պետության գործը քչանում է` այն հանձնվելով մասնավոր անձանց, իսկ ոլորտները հանձնվում են շուկայի շնաձկներին, որի արդյունքում հարստանում են մի քանիսը, իսկ պետության և քաղաքացիների վիճակն ավելի է ծանրանում: Սա օպտիմալացման և կրճատումների վտանգավոր հեղափոխություն է, որ իրականում ավերիչ հետևանքներ է ունենալու»:
Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա Մարտի 1-ի քայլարշավին ովքե՞ր են մասնակցում, բացի լևոնականերից ու քայլիստներից: Դեռևս ոչ մի քաղաքական ուժ իր աջակցությունը չի հայտնել Լևոն-Նիկոլ քայլարշավին, ընդհակառակը՝ 2008թ.-ի հրապարակում կանգնած գործիչները այսօր Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են Մարտի 1 -ի ջարդը կազմակերպելու համար: Այդտեղ մնում է Ալիկ Արզումանյանը, ով 2008թ.-ին իր թիմակիցներին անվանում էր դալբայոբներ, Շողերի ամուսինը՝ Լյովիկը Զուրաբյան, դե, հա, մեկ էլ օդում կախված լուրերի նախկին օլիգարխը, որը տրանսֆորմացիայի արդյունքում վերածվեց սեփականատիրոջ: Շատ լավ ընդունենք ի գիտություն: Մեկ էլ իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի1 –ին զոհվածների հարազատների մեծամասնությունը երթին չի մասնակցում և իրենց վրդովմունքն է հայտնել՝ իրենց անունից հայտարարություն տարածելու համար: Հ.Գ. Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը գիշերները հանգիստ քնու՞մ է»:
Գևորգ Պետրոսյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.
«Ինչ՞ եք կարծում՝ ճիշտ չի՞ լինի բարձրաստիճան պետական պաշտոնյաների յուրաքանչյուր գործուղումից հետո նրանցից պահանջել ներկայացնել գրավոր ստույգ հաշվետվություն, այդ թվում նաև՝ կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնց չապահովման դեպքում նրանց աշխատավարձից կատարվեն պահումներ... Թե չէ՝ ստացվում է, որ տնով-տեղով, թիկնազորով ու այլ սպասարկող անձնակազմով պետբյուջեի հաշվին տարվա հալալ կեսը արտասահմանների ամենսշքեղ հյուրանոցներում հանգրվանելու ծախսերը, որոնք վճարում են մեր հարկատուները, ոչ մի առարկայական արդյունք չեն գրանցում, իսկ հանրագումարում շահում են շրջմոլիկ պաշտոնյաներն ու նրանց պճնամոլ ուղեկցորդները»...
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դժվարանում եմ հարցին պատասխանել՝ ԵՊՀ-ն Սորոսի հիմնադրամի՞ թիրախում է, թե՞ գործող իշխանության, իսկ միգուցե՝ երկուսը միասի՞ն: «Ռեկտորին փոխենք, որ բարեփոխենք» կարգախոսն իրականում կեղծիք է, քաղաքական մանիպուլյացիա, կենցաղային բառապաշարով ասած՝ կռուտիտ: Որովհետև բարեփոխման համար նախ մշակված և հրապարակված քաղաքանություն են ունենում, ծրագիր են ունենում, ճանապարհային քարտեզ են ունենում: Այս ամենը չկա, բայց տեղը կան անձնական ու քաղաքական հաշվեհարդարի նշաններ, վհուկների որսի նշաններ, կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկի ներքո ոստիկանական մեթոդաբանության չարաշահման նշաններ: «Հայաստան» հիմնադրամի տնօրենի հետ կապված պատմությունն, ի վերջո, չի մոռացվել: Այսրոպեական քաղաքական շահի համար ընտրված այս գործելաոճը գուցե և կարճաժամկետ կտրվածքում սպասված արդյունքն ապահովի, բայց երկարաժամկետ կտրվածքում չեմ կասկածում, որ խնդիրներ է ստեղծելու: Հավատացեք, թե ԵՊՀ՝ որպես ազգային կրթական հաստատության, և թե ռեկտորի՝ որպես անվանի գիտնականի համբավը չի ստացվելու գետնով տալ ու մարսել: Այդպես չի եղել ու չի լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը