Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։
Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան՝ ՀՀԿ ին , ասելով՝ թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։
Հետևաբար,եթե տվել եք, էլ ինչու՞ եք քննադատում։
Հերթով անդրադառնամ այս զառանցանքներին։
1. Հիշեցման կարգով ասեմ,որ Հանրապետականը միակ խորհրդարանական կուսակցությունն էր,որ չի ողջունել Փաշինյանի հեղաշրջումը։ Կրկնում եմ՝ միակ։
2.Ես և իմ հանրապետական գործընկերները Նիկոլի իշխանության առաջին իսկ օրվանից խիստ քննադատել ենք նոր իշխանության ապաշնորհ քաղաքականությունը: Այն պայմաններում, երբ այդ շատերը դամքաշություն են արել։
3.Ու՞ր էիք դուք, երբ ասֆալտին փռելու, պատերին տալու և մտածել ու նոր խոսելու սպառնալիքներ էին հնչեցնում, երբ հայհոյում էին պատգամավորներին, սպառնում նրանց ընտանիքներին, շանտաժի ենթարկում նրանց ծնողներին եւ զավակներին: Շարմազանով 42 էին գրում... Ու՞ր էիք։ Չէիք երևում... շատ խորն էիք կորել... շատ։
4.Ու՞ր էիք, երբ Արցախի նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին էին ձերբակալում։
ՀՀԿ-ն միակ ուժն է, որ պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։
5.Ու՞ր էիք , երբ հոկտեմբերի 2-ին կառավարության ղեկավարը, արհամարհելով օրենսդիր մարմնի անկախության սկզբունքը, պաշարեց Ազգային Ժողովը, երբ վտանգված էր պատգամավորի ազատ կամքի, տեղաշարժի կենսագործումն ու կյանքը:
6.Ու՞ր էիք, երբ քարոզարշավի ընթացքում անասելի ճնշումների էին ենթարկում ՀՀԿ-ի կողմնակիցներին, ոստիկանություն էին կանչում, ««լավով» սպառնում, քանի դեռ վատին չեն դիմել» ու մատ թափ տալիս Արցախի հերոսների, պատերազմ հաղթած, կենսագրություն ունեցող մարդկանց վրա։ Շարքը երկար է,պատասխանը՝ կարճ։ Չկայիք:
Այս ամիսները բավարար պետք է լինեին ձեզ հասկանալու համար,որ ՀՀԿ -ն եղել է ,կա ու կլինի ազգային ու ժողովրդավարական Հայաստանի ջատագովը։
Մեր պայքարը հանուն հզոր Հայաստանի Հանրապետության է ու Արցախի։
Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել այդ վեհ գաղափարին ծառայելուց։
Կրկնում եմ՝ ո'չ ոք և ոչի'նչ»։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ պատասխանատվության զգացում ունեցող և գիտակից մարդը բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստանում, որպես կանոն միանգամից որոշում չի կայացնում։
Ուսումնասիրում է այդ պաշտոնի անձնագիրը, իրավասություններն ու լիազորությունները, կառավարման ներքո գտնվող անձանց թիվը, կառուցվածքը։ Այնուհետև փորձում է հասկանալ, թե իր կառավարման հմտությունները, ունակություններն ու փորձը կբավարարե՞ն արդյոք այդ պաշտոնում արդյունավետ աշխատելու համար։
Եթե նշված բոլոր պահանջները բավարարում են, ապա այդ անձը մտածում է ապագա անելիքների մասին. ինչ պետք է անի ինքը նոր նշանակված պաշտոնում, որ չեն կարողացել անել նախկինները և ինչպես է պատկերացնում կուտակված խնդիրների լուծումը . . .
Հիմա փորձում եմ հիշեմ, եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից՝ գիտակցելով իրենց անպատրաստ լինելը, կամ էլ գոնե այն պատճառաբանությամբ, որ իրենց պայքարը պաշտոնի համար չի եղել և պետությանն ու ժողովրդին կարելի է ծառայել և օգտակար լինել նաև այլ ոլորտներում աշխատելով։
Ես նման դեպք չեմ հիշում, եթե եղել է, խնդրում եմ հուշեք . . .
Հ.Գ. Պապս մի պատմություն էր պատմում իրենց գյուղի մի բնակչի մասին, որին հարցրել էին , թե գյուղսովետի նախագահ կարաս աշխատե՞ս, ինչին նա պատասխանել էր. ինչի վախում ես վիլիսիցը վեր ընկնեմ» . . .
Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաև այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»: Վանեցյանը նոր գյուտ չի արել կամ նոր ինֆորմացիա չի տվել հասարակությանը, ասել է այն, ինչը իրականում գոյություն ունի, և դրանով մեծ զարմանք չպետք է ապրենք: Հարցը ավելի հետաքրքրական է ներիշխանական կոնտեքստում։ Փաստացի Վանեցյանը գծեց մի սահման, որով առանձնացավ մնացյալից իր սթափ գնահատականով: Ինչպես իրեն հետագայում կդրսևորի Վանեցյանը, դա ժամանակի հարց է, բայց որ այլևս սևի ու սպիտակի շրջանակից դուրս ենք, արդեն ակնհայտ է: Ակներև է , որ Վանեցյանը մարտահրավեր նետեց , թե ովքեր կընդունեն մարտահրավերը, դա էլ է ժամանակի հարց»:
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեղեկություն է պտտվում, թե Սերգեյ Լավրովը Զորհաբ Մնացականյանին ասել է, որ իրենք Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ, և եթե շարունակվի հետապնդումը, Մոսկվան այդ մասին հայտարարություն կանի։ Ճի՞շտ է արդյոք, չգիտեմ։ Բայց եթե Պուտինը հայտարարի, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ «հումանիտար» զորք կուղարկի Դոնբաս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը