«Արցախը բանակցություններից դուրս թողնելը, թե իբր դա արել է Ռոբերտ Քոչարյանը, բացարձակ սուտ է, որը հիմա պետական գաղափարախոսության մի մաս է դարձել»,- 5-րդ ալիքի եթերում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Սողոմոնյանն իր հետ տաղավար էր բերել 1997 թվականի սկզբին տպագրված թերթերի օրինակներ, որտեղ խոսվում էր Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի Հանրապետության նախագահն էր։
Մասնավորապես, 97-ի հունվարին ՀՀ նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը պատմում է, որ իրենք համաձայնել են Ղարաբաղը դուրս թողնել բանակցություններից, ընդ որում՝ Ադրբնեջանի առաջարկով, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի։
Նույն ժամանակ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանն ասում է․ «Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ ․․․»։
Ես խնդրում եմ, թող հեքիաթներ չպատմեն, թե Քոչարյանն է դուրս թողել բանակցություններից,- խոսքն ամփոփեց Վիկտոր Սողոմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը