20 02 2019

Հիշեցում՝ «Իմ քայլը» խմբակցությանը և հատկապես՝ Լենա Նազարյանին



«Առաջին անգամ գուցե քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել և դեմ քվեարկել կառավարության ծրագրին, այսինքն՝ գործել որպես ընդդիմադիր»,- փետրվարի 18-ին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Առաջին անգամ» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանի թիմը հաճախ է արտաբերում՝ ցույց տալու համար իրենց բերած առավելություններն ու ազատությունները զանազան հարցերում։ Բայց շատ դեպքերում այդ արտահայտությունները պարզապես սուտ են։ Շատ դեպքերից մեկն էլ պատահեց հենց փետրվարի 18-ին։

«Ելք խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին։ Նախկինում եղել են այլ ընդդիմություններ, գուցե, ենթադրում եմ՝ կաշկանդված են եղել դեմ քվեարկել կառավարության ծրագրին»,- շարունակեց Լենա Նազարյանը՝ ասելով, թե չի ցանկանում մասնավորեցնել, թե որ ընդդիմադիրների մասին է խոսքը։

Տիկին Նազարյանը չի ցանկանում մասնավորեցնել, մասնավորեցնենք մենք։ Հայաստանի Հանրապետության նախորդ 6 գումարումների ազգային ժողովներում խորհրդարանական ընդդիմությունը միայն մեկ անգամ է կաշկանդված եղել դեմ քվեարկել կառավարության ծրագրին։ Ու այդ մեկ անգամը տեղի է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։

2018 թվականի հունիսի 7-ին Հայաստանի նոր, այսպես ասած՝ հեղափոխական կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ընդունվեց միայն և միայն ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության 18 անդամների կողմ քվեարկության շնորհիվ։ Նրանք քվեարկեցին ստիպված՝ կանխելու համար կառավարության արշավանքը խորհրդարանի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ