20 02 2019

Հպարտ քաղաքացիների խնդիրներից «թռնելու» նուրբ արվեստը. Politik.am

Հպարտ քաղաքացիների խնդիրներից «թռնելու» նուրբ արվեստը. Politik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ էր մեկնել  ուղղաթիռով: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է վարչապետը Լոռու մարզ մեկնել ուղղաթիռով, խոսնակը պատասխանեց.«Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»:

Politik.am-ի տեղեկություններով, սակայն, ուղղաթիռով Դսեխ գնալը այլ պատճառ է ունեցել։ Ալավերդում, ինչպես հայտնի է, պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում, քանի որ կորցրել են իրենց միակ աշխատանքը։ Մարդիկ օրվա հաց վաստակելու խնդրի առաջ են կանգնած։ Պղնձաձուլարանի աշխատակիցները  փակում են ճանապարհներ և Վրաստան գնացող երկաթգիծը։ Մեր տեղեկություններով՝ պղնձաձուլարանի աշխատակիցները ցանկացել են փակել վարչապետի ճանապարհը և խոսել իրեցն խնդրի մասին։

Վարչապետ Փաշինյանն էլ, այս մասին տեղեկանալով, որոշել է ուղղաթիռով հասնել Դսեխ, որպեսզի քաղաքացիները իր ճանապարհը չփակեն։ Կարճ ասած, ուղղաթիռով վարչապետ Փաշինյանը «թռել» է հպարտ  քաղաքացիների խնդիրներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ