ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են ինը պետության ներկայացուցիչներ`Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի:
ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը հայտնել է, որ համագործակցության 7 պետությունների հատուկ ծառայություններն աշնանը ՀՀ-ում «Արարատ-Հակաահաբեկչություն– 2019» զորավարժություններ կանցկացնեն, տեղեկացնում է Belarus24-ը։
Զորավարժությունների թեմա է ընտրվել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչական հարձակումների հայտնաբերումն ու կանխումը:
«Ներկայացվում է շատ քիչ հավանական սցենար, որ ՀՀ տարածք կարող են մտնել խոշոր ահաբեկչական խմբավորումներ, բայց վառելիքաէներգետիկ համալիրի ռազմավարական կարևրության օբյեկտներում «քնած բջիջների» կողմից սպառնալիքը պետության հատուկ ծառայության ուշադրության կենտրոնում է և պետք է կանխվի », - մանրամասնել է Նովիկովը:
Ուշադրություն կդարձնեն նաև նախազգուշական օպերատիվ բովանդակությանը և, հնարավոր է, օպերատիվ-մարտական միջոցառումների, որոնք պայմանական ահաբեկիչների և նրանց հանցակիցների հայտնաբերմանը և չեզոքացմանն են ուղղված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը