Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ ՊԵԿ-ի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը նախորդ տարվա համեմատ այս տարի 24.6 %-ով պակաս է հարկ վճարել և այս փաստը ծնում է մի քանի կարևոր հարցադրումներ․
Բա ասում էիք նախկին իշխանությունների ժամանակ խոշոր գործարարները ստվերում էին գործում ու տակից փող էին տալիս իշխանություններին, իսկ Նիկոլի ժամանակ այլևս ստվեր չկա՞ և իշխանություններն էլ տակից փող չե՞ն վերցնում... հիմա ի՞նչ Սամվել Ալեքսանյանը ստվերից դուրս ա եկել, բայց ավելի քիչ հարկ ա վճարում քան էն ժամանակ, երբ ստվերում էր՞, թե՞ Սամվել Ալեքսանյանը երբեք ստվերում չի եղել ու տակից երբևէ փող չի տվել իշխանություններին, ուղղակի ընդդիմադիր Նիկոլը հերթական սուտն էր հորինել և օգտագործում էր նախկին իշխանությունների դեմ ... Թե՞ Սամվել Ալեքսանյանը քիչ հարկ ա հիմա վճարում, քանզի տակից ավելի շատ փող ա մուծում Նիկոլենց, թե՞ Նիկոլենք տնտեսությունը պրավալ են տալիս, որի արդյունքում Սամվել Ալեքսանյանի գործերը վատացել ա ու սկսել ա ավելի քիչ հարկ վճարել և բազում այսպիսի հարցեր:
Մի բան հստակ է՝ Նիկոլը չի կարողացել փաստարկված ապացուցել, որ օրինակ ՝ Սամվել Ալեքսանյանը գործել է ստվերում, կամ տակից փող է տվել նախկին իշխանություններին, եթե ունեք փաստեր՝ առանց շոուների և հեքիաթների հրապարակեք մենք էլ իմանանք»...
Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Սեդրակ Քոչարյանին: Մեղադրանքին ծանոթ չեմ, չի էլ հետաքրքրում, որովհետև Նիկոլի և իր հետևում կանգնած ուժերի մոտ կա մեկ խնդիր՝ առավելագույնս «մեկուսացնել» Ռոբերտ Քոչարյանին և իր ընտանիքի անդամներին: Սա շատ վատ նախադեպ է, որի որակավորումը վենդետա բառից դուրս է, սա նույնիսկ վրեժխնդրություն դիտարկելն է սխալ: Վստահ եմ ՝ անարխիան շատ շուտով վերջանալու է, գործընթացի մոդերատորը և կատարողը պատասխան են տալու անկախ դատարանի առաջ»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները:
Իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաև նախկինում: Սա չէ հարցը:
Հարցը նա է, որ տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որևէ ընտրություններին հաղթելու համար կարևորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը ամեն գնով անցկացնել թե չանցկացնել սեփական թեկնածուներին:
Հետաքրքիր է. եթե Նիկոլ Փաշինայնը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ կերպով և մեթոդաբանությամբ կապահովեր այդ հաղթանակը:
Ասեմ: Այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններին ապաահովեցին իրենց անհայտ և անկենսագրություն բազմաթիվ թեկնածուների աստղաաբաշխական թվերը, գործածելով վարչական ողջ ռեսուրսը և հակաքարոզչությունը, գործի դնելով տեղեկատվական տեռորի իրենց սիրած գործիքակազմը ճիշտ այնպես, ինչպես արեցին հանրապետականների հանդեպ պառլամենտական ընտրություններին:
Իսկ հիմա էլ ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական "կեպիներն ու սելֆիի ձողիկներին" չեն կարգել ղեկավարներ:
Ընդունեք տիկին Նազարյանի այս ինքնախոստովանությունը»:
Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավել է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը կարծես բազմակի են դարձել, նույնը նաև գազի մասով։ Եթե վերջին մեկ ամսում եղել են նման դեպքեր, խնդրում եմ արձագանքել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը