Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում համայնքի ղեկավար են ընտրում:
ՀՀ մարզերի 24 համայնքներում առավոտյան 08:00-ին բացվել են ընտրական տեղամասերը, կփակվեն ժամը 20։00-ին։
Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամի ընտրություններ։ 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: 20 համայնքում համայնքի ղեկավարի, 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ են։
ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
Քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացնելու է ընտրական գործընթացի անկախ դիտարկում, ապահովելու է արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրելու է իրավական խորհրդատվություն:
Առանձին ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:
Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
(043) 512-116՝ Շիրակի մարզ,
(043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը