15 02 2019

Ինչի՞ համար են Քոչարյանին դատում․ РЕН ТВ-ի անդրադարձը



РЕН ТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին։

Ռուսական հեռուստաընկերությունը, հղում տալով հայաստանյան մամուլին, նշում է, որ գործը քաղաքական է, և ՀՀ դատախազությունը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է ցանկանում ապացուցել․ նախկին նախագահին մեղադրում են մեկ կոռուպցիայի, մեկ լիազորությունները չարաշահելու կամ իշխանությունը զավթելու մեջ։ 

Ռուսական ԶԼՄ-ն նշում է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ աղմկահարույց և, ըստ էության, ունիկալ գործընթացի ֆիգուրանտ է։ «Նախկին նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելն ինքնին աբսուրդային է, քանի որ 2008թ․ նա պաշտոնապես իշխանության է եղել, իսկ ահա ցուցարարները գրավել էին պետական օբյեկտները, հարձակվել ոստիկանների վրա, փողոցներում ավտոմեքենաներ այրել։ Տասը տարուց ավելի ոչ ոք անգամ չէր մտածել մեղադրանք առաջադրել։ Նա իրավապահներին սկսեց հետաքրքրել միայն անցած տարվա ամռանը՝ Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո։ ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարական վերափոխումների վերաբերյալ հայտարարությունների ֆոնին տեղի ունեցող իրադարձությունները առնվազն տարօրինակ են։ Նախկին նախագահը, հաշվի առնելով նրա գործի հանգամանքները, ոչ այլ ինչ է, քան քաղբանտարկյալ»,- նշում է հեռուստաընկերությունը։

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը նշում է, որ առաջադրանքներից մեկը Ռոբերտ Քոչարյանին ֆիզիկապես չեզոքացնելն է, նրան բանտ նստեցնելը և այնպես անելը, որ նա երբեք այնտեղից դուրս չգա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ