ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այդ մասին Բոլթոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Զրույցը կայացել է հեռախոսով։
«Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում էներգետիկ անվտանգությունը, համագործակցությունն անվտանգության ոլորտում, ինչպես նաև ԱՄՆ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- գրել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ Բոլթոնը խորհրդական Բոլթոնը հունվարի 23-ին էլ գրել էր․ «Ես զանգեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու նրան վերանշանակման առթիվ, ինչպես նաև ողջունեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ապահովելու Հայաստանի ապագայի բարգավաճմանը»։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Արցախի հիմնահարցին անդրադարձ չի եղել։
Հիշեցնենք, որ Ջոն Բոլթոնը 2018-ի հոկտեմբերին «աղմկահարույց այց» ունեցավ Հայաստան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը