29 01 2019

Ուկրաինայի նախագահն առաջադրվել է 2-րդ ժամկետի համար

Ուկրաինայի նախագահն առաջադրվել է 2-րդ ժամկետի համար

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ինքնաառաջադրվել է մարտի 31-ին սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով գործող նախագահի հայտարարությանը։

«Ես որոշել եմ ևս մեկ անգամ առաջադրվել։ Խնդրում եմ ընտրողներին ինձ մանդատ տալ՝ երաշխավորելու համար եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման և մեր անկախության անշրջելիությունը, վերադարձնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, վերադարձնելու խաղաղությունը, ավարտին հասցնելու ուժեղ պետության կառուցումը, որն ունակ կլինի ապահովելու յուրաքանչյուր ուկրաինացու բարեկեցությունը»,- հայտնել է  Պյոտր Պորոշենկոն Կիևում միջազգային համաժողովի ժամանակ

Ինչպես նշվում է, մինչ այս 41 ուկրաինացի փաստաթղթեր է ներկայացրել՝ որպես նախագահական ընտրությունների թեկնածու գրանցվելու համար: Նրանցից 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն թեկնածուի վկայական է հանձնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ