Փոխվեց իշխանությունը, բայց բանակի համար ոչինչ չփոխվեց, զոհվածների ընտանիքների համար ոչինչ չփոխվեց: Այս մասին հունվարի 28-ին 24news-ի հետ զրույցում ասել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Մենք խոսում ենք կոռուպցիայից, բայց կոռումպացված երկիրը նույն կոռումպացվածն է շարունակումա մնալ: Մենք կոռուպցիա ենք բացահայտում, գումարը տանում հասցնում ենք հարկային դաշտ և հարկային դաշտից պարգևատրումներ ենք կատարում: Ամեն մեկը կարող է իր քարտուղարուհուն 630 հազար պարգևավճարի, ամեն մարզպետ կարող է ինքնապարգևատրվի, բայց իր շրջապատին, զոհվածի ընտանիքին անտեսի: Պետք է ուշքի գալ, պետք է մտածենք, որ ցանկացած պահի հակառակորդը պատրաստ է պատերազմի: Մենք մեծ կորուստներ ենք ունենալու»:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևաի հանդիպման մասին նա ասել է. «Փակ դռների հետևում բանակցություններ են լինում բայց ժողովրդին ոչ մի բան չեն հայտնում: 1 ու կես ժամ հանդիպում ունեցան, բայց ոչ մի հարցի շուրջ քննարկում չի՞ եղել, որ ժողովրդին ոչ մի բան չեն ասում: Մենք թույլ չենք տա մայրերս, որ մեր թիկունքի հետևում ինչ որ խաղեր տան, մեր երեխեքի արյան գներով ձեռք բերածը մենք հետ տալու իրավունք չունենք»:
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի մեղադրանքներին Մարգարիտա Խաչատրյանն ասել է. «Քրեական գործ հարուցելը չի նշանակում, որ ապացուցված է տվյալ անձերի մեղքի բաժինը: Բա՞ մենք չմտածենք, որ Օպերայից մինչև քաղաքապետարան ո՞վ էր ցուցարարներին առաջնորդում, ո՞վ էր տանում: Չէ՞ որ նրանք էլ պետք է պատասխան տան: Միայն Սեյրանով և Խաչատուրովով չէ, չէ՞ որ նրանք էլ պետք է պատասխան տան, ովքեր ժողովրդին հանեցին ու սպանեցին: Մեր տղերքի համար ո՞վ է պատասխան տալու, որ բանակ տարան ու հետ չբերեցին»:
Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին նկատի ունի, նա պատասխանել է այո. «Բանակի հոտը չքաշածը չի կարա սևազգեստ մոր գինը իմանա: Բանակ չծառայածը կստանա միլիոնից ավել աշխպատավարձ, իսկ սևազգեստ մայն էլ կդառնա մուրացկան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը