28 01 2019

Մարտի 1-ին Արցախի ուժերի ներգրավման հրահանգ չի եղել. Մովսես Հակոբյան

Մարտի 1-ին Արցախի ուժերի ներգրավման հրահանգ չի եղել. Մովսես Հակոբյան

Հունվարի 28-ին նախագահականում լրագրողների հետ զրույցում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ ևս եղել է Արցախի պաշտպանության նախարար:

Հարցին, թե եղել է Արցախի ուժերի ներգրավման հրահանգ, նա պատասխանեց՝ ոչ:Անդրադառնալով 0038 հրամանին տեղյակ լինելուն նա ասաց. «Իհարկե ծանոթ եմ հրամանին, արձագանքս եղել է որպես զինվորական»,- հավելեց նա:

Այն հարցին, թե արդարացված էր այդ հրամանը, նա ասաց. «Ես զինվորական եմ և այն ինչ նշված էր այդ հրամանում պետք է որպես զինորական կատարվեր, ուրիշ կարծիք լինել չի կարող»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ