28 01 2019

Ակցիա Ռուսաստանում` ի պաշտպանություն Վենեսուելայի նախագահի

Ակցիա Ռուսաստանում` ի պաշտպանություն Վենեսուելայի նախագահի

Ռուսաստանի Դաշնության պետդումայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները Վենեսուելայի դեսպանատան առաջ ակցիա են անցկացրել: Նման ձևով նրանք իրենց աջակցությունն են հայտնելՎենեսուելայի Նիկոլաս Մադուրոյին: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին ակցիային ընդհանուր առմամբ 15 մարդ է մասնակցել:

«Մենք՝ Պետդումայի պատգամավորներս, տեսնում ենք, որ սա շատ կարևոր պահ է՝ աշխարհաքաղաքական ակտիվության պահ, որը կարող է հասնել մինչև մեզ»,- ասել է պատգամավոր Բորիս Չերնիշովը:

Նա ընդգծել է, որ Վենեսուելայում տեղի ունեցողը նավթի պաշարներ ունեցող երկրում բացարձակ քաոս ու կործանում սերմանելու փորձ է՝ ուկրաինական սցենարով:

Դեսպանատան ներկայացուցիչները դուրս են եկել և շնորհակալություն հայտնել աջակցության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ