Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այժմ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը ևս «Եռաբլուրում» էր, սակայն հրաժարվեց խոսել իր պաշտոնանկության մասին և պատասխանել քաղաքական հարցերի։ «Միայն կպատասխանեմ իմ ներկայիս պաշտոնին վերաբերող հարցերի»,- շեշտեց նա։
Անդրադառնալով իր պաշտոնանկության պատճառների վերաբերյալ հարցին՝ Լևոն Մնացականյանը նշեց. «Կարծում եմ՝ նորից անդրադառնալ չեմ կարող։ Իհարկե, նոր իշխանություններից նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»։
«Խաղաղություն՝ տարածքների գնով» թեզին անդրադառնալով՝ Մնացականյանն ասաց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք, շարունակում ենք կատարել։ Հարցը միայն Արցախի Հանրապետության անկախությունն է։ Անկախությունը կճանաչեն, նոր դրանից հետո կխոսենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը