24 01 2019

Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը Նիկոլ Փաշինյանին պետք է մտահոգի. քաղաքագետ

Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը Նիկոլ Փաշինյանին պետք է մտահոգի. քաղաքագետ

2017 թ.-ի ապրիլյան ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հավաքեց 1.66% ձայն: Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր գալիս «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ թեզն էր, որով առաջարկվում էր տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը։ Բնականաբար, հասարակությունը մերժեց ինչպես 98-ին, այնպես էլ՝ 2017-ին:

Այս պահին և՛ Հանրային հեռուստաընկերությունը , և՛ ՀՀ-ում Սորոսից սնվող կազմակերպության ներկայացուցիչները, և՛ Նիկոլ Փաշինյանի թիմը լծված են խաղաղություն քարոզելու գործին:

Հարցն այն չէ, որ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի թեզերն արցախյան հիմնահարցի շուրջ նույնական են, այլ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում Ժողովրդի շրջանում ունի ընդամենը 1,66% աջակցություն: Սա կարևոր ցուցանիշ է, որից պետք է դասեր քաղի Նիկոլ Փաշինյանը։

Աղվան Պողոսյան

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ