Ներկայացվել է «Լավ երկրների» վարկանշային ցանկը (The Good Country Index), հայտնում է РИА Новости-ն։
Վարկանշային աղյուսակում ընդգրկվել է 153 երկիր։ Լավագույն երկրների ցանկը կազմելիս կարևորել են 30-ից ավելի չափանիշ՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա:
2018-ի ցանկը գլխավորել է Ֆինլանդիան: Լավագույն տասնյակում են նաև Իռլանդիան, Շվեդիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան և Կանադան:
Հայաստանը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը: Երկրի ավանդը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գնահատվել է 52-րդ հորիզոնականին համապատասխան, մշակույթի ոլորտում՝ 90-րդ, խաղաղության և անվտանգության՝ 31-րդ, կլիմայի՝ 62-րդ, հավասարության և բարգավաճման՝ 14-րդ, առողջապահության՝ 51-րդ: 2017թ․ վարկանշային ցանկում ՀՀ-ն 75-րդ-ն էր: Հարևաններից Թուրքիան 57-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 108-րդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը